ՎԻԿՏՈՐ ՖՐԱՆԿԼ

Կյանքին ասել այո

Վերլուծություն

21֊րդ դարում Վիկտոր Ֆրանկլի այս ուշագրավ գործը,թերևս ուղենշային համարենք։Թվում էր՝ համաշխարհային պատերազմներն իրենց արդեն սպառել են,քաղաքակիրթ աշխարհն այլ սկզբունքներ ունի իր աշխարհակալ նկրտումներում,ավաղ,այսօր վերապրում ենք 20֊րդ դարի պատերազմներն իրենց ողջ <<հմայքով>>։

Գաղտնիք չեն,դարաշրջանի մարտահրավերները տեխնոլոգիական առաջընթացի ընձեռած ողջ հնարավորություններով հանդերձ։

Ֆրանկլն իր այս գործը ստեղծելիս առաջնորդվել է հումանիստական մեծ գաղափարով՝ բացառել կրկնությունը այն մեծագույն չարիք ֆաշիզմի,որը միլիոնավոր մարդկանց ճակատագրեր խեղեց։

Անձամբ վերապրելով համակենտրոնացման ճամբարի դաժանությունները՝ նա՝ որպես բժիշկ ֊ հոգեբան ,բազմաթիվ հարցադրումներ է արել,փորձել բացատրել զոհ֊դահիճ հոգեբանական առանձնահատկությունները,փորձել է մարդկային հոգեբանության տեսանկյունից բացատրել պատերազմ սանձազերծող֊կեղեքիչների վերաբերմունքը մարդու նկատմամբ՝զերծ մնալով ազգային խտրական ,կրոնական կամ որևէ այլ արդարացում հորինել ,ինչպես պատերազմողներն են մեկնաբանում իրենց դրդապատճառները։

Անհերքելի է,որ ժամանակի ու տարածության գաղափարաբանությունից դուրս է պատերազմը ,ֆաշիզմը՝որտեղ,երբ,ով էլ,որ իրագործի։

Ավաղ ,մարդկությունը մնաց նույն բարոյալքվածը,ինչ երկու համաշխարհային պատերազմներից հետո։Այլապես այս թվային ծաղկունքի ժամանակաշրջանը կօգտագործեր լուսավորության,քաղաքակրթության ,հասարկություններին մշակութային ու տնտեսական հարաբերությունների տիրույթում համախմբելու, ոչ թե միջնադարյան նվաճողական նկրտումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցող անմարդկային երևույթները մարդու մեջ սպանում են մարդուն։Սակայն որոշները կարողանում են պահպանել իրենց մեջ մարդուն։Շատերը ,սակայն մահանում են՝ողջ մնալով հանդերձ,քանի որ ցասումը,որ սերտաճել էր իրենց ցավագար հոգիներին, դարձնում է նրանց դահիճ՝իրենց կեղեքողների նման։

Ֆրանկլը փորձում է հասկանալ ու մեկնաբանել կեղեքիչ֊մարդու հոգեբանությունը.նրանք երբեմնի դաժանագույն վերաբերմունքի արժանացածներ են,ովքեր կորցրել են իրենց մարդկային դեմքը։Ուստի նա կարևոր է համարում ոչ մի պարագայում չընկրկել,չկորցնել ներքին ազատությունը,որն իրեն պահող ուժն էր։Ըստ նրա ՝ եթե մարդը որոշակի արժեհամակարգի կրող է,ներքին ազատություն ունի, դժվար կլինի նրան զրկել ազատությունից,մարդկային վեհությունից,այսինքն ոգին մարդուն կարող է ապրեցնել,անգամ ծանր ,մահացու հիվանդության պարագայում։

Մարդը ,հասարակությունը միայն այն չէ ինչ կա,նա գալիս է դարերից՝իր մեջ կրելով պատմական բոլոր ժամանակաշրջաններում կերտվողի բարոյական,գաղափարական նկարագիրը։

Տարբեր դարաշրջաններ տարբեր մարտահրավերներ են ունեցել,սակայն մարդը չի փոխվել,նա հոգեբանական էակ է,լինի քաղաքակիրթ ,թե թերուս։

Ամբոխավարները, կիրառելով տարբեր հոգեբանական հայտնի ու անհայտ (իրենց համար )մեխանիզմներ, փորձել են կառավարելի դարձնել հասարակություններին։Ահա սա է փորձում ասել նաև Ֆրանկլը,որ ամեն դեպքում պետք է պահպանել ներքին ազատությունը,նույնիսկ ամբոխի մաս լինելով՝մնալ անհատ։

Անհատին այս գիրքը կարող է մոտիվացնել՝ ապրելու նույնիսկ դժվարին պայմաններում,սակայն սա մոտիվացիոն գիրք չէ,այլ հումանիզմի ,խաղաղության ,խտրականությունից զերծ ապրելու համամարդկային կոչ է։

Հասարակություններին ուղղված այն կոչն է ,որ պատերազմը զուրկ է բարոյական որևէ դրդապատճառից և ոչ մի պարագայում լուծում չէ,հաղթողներ պատերազմում չեն լինում։

Մարդը մարդուն ոչնչացնելու ի՞նչ մոտիվ ունի։Սա է թերևս մեծագույն հարցը,որն առաջանում է Ֆրանկլի մոտ։

Ֆիզիկական գոյությունը փրկելը դեռևս վերջը չէ,հետպատերազմական տրավմաները հասարակություններին դեռ երկար են հետապնդելու։

Իսկ համակենտրոնացման դաժան իրականությունից դուրս գալը,դեռևս քիչ է փրկված համարվելու համար,հոգեկան հավասարակշռությունը պահպանելն առավել դժվար է։Ճամբարում գոյատևել են նրանք,ովքեր նպատակ են ունեցել ապրելու հանուն ինչ֊որ մեկի ,կամ գաղափարի,սակայն նրանք,ովքեր իրենց կյանքն ավարտված են համարել,անորոշության դաժան իրականության մեջ՝կորցրել են կենսական էներգիան ու մահացել։Ֆրանկլին տպավորել է այն դեպքը ,երբ հյուծված,տանջալլուկ իր բախտակից ճամբարականներից մեկը պատմում է,թե ինչքան է երազում պատերազմի ավարտի մասին,երբ ազատագրվի դժոխային այդ ճամբարից ,կհամարի պատերազմն ավարտված հենց իր համար ,սակայն հույսը կորցնելով ՝սպառվում է ու մահանում,և պատերազմն ավարտվում է հենց իր համար….

Հետաքրքիր լատինական բառի(finis) օրինակով,որ մի դեպքում նշանակում է ավարտ,մյուս դեպքում նպատակ,Ֆրանկլը փորձել է այս ընկալումը բացատրել.Հույսը կորցնելը ճամբարում (և առհասարակ)հավասարազոր էր մահվան։